Ալլա Պուգաչովան Ռուսաստանում գաղտնի նոր ալբոմ է ձայնագրել, այս մասին գրում է SHOT տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի Դաշնություն ժամանելու հաջորդ օրը Պրիմադոննան մեկնել է Տվեր՝ հայտնի «Սալամ» ձայնագրման ստուդիա, որտեղ դեռ իր կարիերայի գագաթնակետին ձայնագրել էր երեք լիամետրաժ ալբոմ։ 90-ականներին Կիրկորովն առաջին անգամ Պուգաչովային բերեց Տվերի ստուդիա․ իրենց անձնական կյանքի նկատմամբ մեծ ուշադրության պատճառով նրանք աշխատում էին մայրաքաղաքից հեռու։ Սկզբում Ալլան օգնեց Ֆիլիպին ձայնագրել «Зайка моя» երգը, իսկ հետո նա ինքն սկսեց աշխատել այնտեղ՝ «Не делайте мне больно, господа» ալբոմի շուրջ։
Այսպիսով, տարիներ անց՝ ինչպես հին օրերում, ստուդիայի հիմնադիր Իգոր Լալետինը անձամբ հանդիպեց իր հաճախորդուհուն եւ նրա հետ ձայնագրեց մինի ալբոմ։ Թե ինչպիսի կոմպոզիցիաներ են ներառված այնտեղ, դեռեւս գաղտնի է պահվում։
Ավելի վաղ Mash տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Ալլա Պուգաչովան նախատեսում է ամանորյա տոներին կարճ ժամանակով վերադառնալ բեմ։ Հրատարակության համաձայն՝ պրոդյուսերներն արդեն փնտրում են երաժիշտների՝ նրա ելույթների համար եւ թարմացնում են արտիստի ռայդերը` ռեկորդային՝ 500 հազար դոլար հոնորարով:
Լուսանկարը՝ Борис Кудрявов
