Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ ընդլայնման վերաբերյալ զեկույց, որտեղ Վրաստանին ներկայացվում է 9 պահանջ. երկիրը պետք է կատարի դրանք՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում:
1․ Պայքարել ապատեղեկատվության, արտաքին մանիպուլյացիայի և միջամտության դեմ, որոնք ուղղված կլինեն ԵՄ-ի և նրա արժեքների դեմ:
2. Վրաստանի քաղաքականությունն ավելի համապատասխանեցնել ԵՄ արտաքին քաղաքականությանը և ԵՄ անվտանգության քաղաքականությանը:
3. Շարունակել անդրադառնալ քաղաքական բևեռացման խնդրին, ներառյալ աշխատել խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների հետ, հատկապես՝ Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող օրենսդրության շուրջ:
4. Ապահովել ազատ, արդար մրցակցային ընտրական գործընթաց, հատկապես՝ 2024 թվականին։ Ամբողջությամբ իրականացնել ԵԱՀԿ հանձնարարականները։ Ընդունել ընտրական բարեփոխումները՝ ներառյալ ընտրողների համապատասխան ներկայացվածության ապահովումը՝ ընտրությունների օրվանից շատ առաջ:
5. Բարելավել խորհրդարանական վերահսկողությունը, հատկապես անվտանգության ծառայությունների նկատմամբ: Ապահովել առանցքային ինստիտուտների ինստիտուցիոնալ անկախությունն ու անաչառությունը, մասնավորապես՝ Ընտրական հանձնաժողովի, Ազգային բանկի և Հաղորդակցության հանձնաժողովի:
6. Ընդունել ամբողջական և արդյունավետ դատական բարեփոխումներ, ներառյալ՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի և դատախազության համապարփակ բարեփոխումները: Լիարժեքորեն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և ապահովել գործընթացի թափանցիկությունն ու ներառականությունը։
7. Շարունակել աշխատանքը երեք գերատեսչությունների՝ հակակոռուպցիոն բյուրոյի, հատուկ քննչական ծառայության և անձնական տվյալների պաշտպանության ծառայության արդյունավետության, անկախության և անաչառության ուղղությամբ։ Իրականացնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետ կապված գործերի հետաքննության փորձ ձեռք բերել:
8. Կատարելագործել ապաօլիգարխիզացիայի գործող գործողությունների ծրագիրը՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:
9. Բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ այս ոլորտում ռազմավարության իրականացումն ու հավաքների և կարծիքի ազատության ապահովումը: Հետաքննել խոցելի խմբերին, լրատվամիջոցների աշխատողներին և ակտիվիստներին ուղղված սպառնալիքները: Բռնության կազմակերպիչներին և հեղինակներին պատասխանատվության ենթարկել։ Խորհրդակցել և ներգրավել քաղաքացիական հասարակությանը՝ թույլ տալով նրան բովանդակալից մասնակցել օրենսդրական և քաղաքական գործընթացներին:
