Նոյեմբերի 5-ին հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել. երևույթը, ի դեպ, նկատվել է նաև Ուկրшինայում ու Վրաստանում

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Նոյեմբերի 5-ին հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ»:

Լուսանկարը «Գուգլ» որոնողական համակարգի միջոցով փնտելիս, նկատեցինք, որ նույն օրերին նման երևույթներ են նկատվել նաև հարևան Վրաստանում ու Ուկարինայում։

«Սպուտնիկ Գրուզիան», օրինակ, գրում է, որ  եզակի այս երևույթի պատճառը նոյեմբերի 3-ին տեղի ունեցած արևի ուժգին բռնկումն է, որը Երկիր է հասել նոյեմբերի 6-ին։ Այն տեղի է ունենում խիստ հազվադեպ, և այդպիսի բևեռափայլը կոչվում է «հարավային», ինչպես նաև «Ավրորա»:

Իսկ ահա ուկրաինական «Ունիանը» գրում է, որ նոյեմբերի 5-ին Ուկրաինայի համար անսովոր բնական երևույթ է նկատվել, մասնավորապես, Չեռնիգովի շրջանի բնակիչների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում