Երեխայի նկատմամբ դшժшն վերաբերմունք ցուցաբերած կինը կկալանավորվի․ գործը գնաց Քննչական կոմիտե

ArmLur.am-ի տեղեկություններով, ոստիկանությունում հարցաքննվելուց հետո 34-ամյա կնոջ մասնակցությամբ միջադեպի գործը կուղարկվի ՀՀ Քննչական կոմիտե։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ կդիմեն դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում 34-ամյա կինը ծեծի է ենթարկում, նվաստացնում իր դստերը, որին մասնակից է դարձնում նաև մյուս դուստրերին։

Կիսվել սոց․ ցանցերում