ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ես էս գործի մեջ չկամ, ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդшկшհարեն». Պեմզաշենի սպшնության գործով մեղադրյալ

Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, դատարանում, Պեմզաշենում սպանված ընտանիքի գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Արկադի Բարսեյանը:

«Ես համաձայն չեմ, որ մնամ կալանքի տակ: Ես ի՞նչի պիտի մնամ կալանքի տակ, որ ոչ մի բանից խաբար չեմ, ես ոչ մի բան չեմ արել, որ մի հատ էլ տուժողը ասում է, որ պիտի գնդակահարեք:

Կբացահայտվի, չեն գնդակահարի, կվառեն էն մարդուն, ով որ արել է, ով կապ ունի: Թող վառեն հրապարակում, ոչ թե գնդակահարեն: Բայց կբացահայտվի ամեն ինչը, ես վստահ եմ, որ կբացահայտվի, որովհետև ես ոչ մի կապ չունեմ:

Թե ի՞նչի են անունս տվել, խառնել էս ամեն ինչի հետ, ես չեմ կարա ասեմ, էդ էլ դատական ընթացքի ժամանակ կբացահայտվի:

Ես կյանքում չեմ ուզել ուրիշի արածի համար դատվեմ, ես ի՞նչ եմ արել, որ գնամ դատվեմ, ես էդ մարդկանց անգամ չեմ տեսել: Ես չգիտեմ էլ թե դեռ ինչքան պիտի նստեմ, սպասեմ մինչև ինձ բաց թողնեն:

Ով, որ արել է, պիտի պատասխան տա, պիտի վառեն էդ մարդուն: Ես ոչ մի բան չեմ արել: Ինձ խայտառակ են արել սաղ աշխարհով մեկ»,- ասաց մեղադրյալը:

Նշենք, որ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանները կշարունակեն մնալ կալանավորված։

Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց երեք ամսով երկարացնել Բարսեղյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Կիսվել սոց․ ցանցերում