Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ստացող շահառուների շրջանակը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»  որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Գործող կարգով 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ  քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց խմբի համար տարիքային միջակայքը կփոփոխվի և տարիքային շեմ կսահմանվի 28 տարեկանը:

Կիսվել սոց․ ցանցերում