Ջրի օգտագործման սահմանափակումներ՝ Ֆրանսիայում

Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել երկրի 96 դեպարտամենտներից 78-ում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որը հղում է կատարում Le Figaro թերթին։

 

Նրա տվյալներով, ջրի սպառման որոշակի սահմանափակումները «օգոստոսի կեսերին ազդել են 78 դեպարտամենտների վրա, ընդ որում դրանցից 40-ում ճգնաժամային իրավիճակ է»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ֆրանսիայում ճգնաժամի դեպքում արգելք է մտցվում «մասնավոր լողավազաններ լցնելու, մեքենաների լվացման վրա ջուր ծախսելու, սպորտային դաշտերում սիզամարգերը ջրելու համար»։ Բացի այդ, գյուղատնտեսության մեջ ջրի օգտագործման ևս սահմանափակումներ կան։

Կիսվել սոց․ ցանցերում