Երևանում անցած 9 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության 55 դեպք է արձանագրվել․ Ընտանեկան բռնության դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում բռնпւթյան են ենթարկվել կանայք՝ ամուսինների կողմից

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրված ընտանեկան բռնության դեպքերի քանակը։ Civic.am-ը ՎԿ հրապարակած տեղեկանքից տեղեկացավ, որ հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է 214 քրեական գործ, որից 170-ն ուղարկվել է դատարան, 40-ը կարճվել է, 4-ը գտնվում է ընթացքի մեջ։

Մասնավորապես` ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 116 դեպք է արձանագվել, որը արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունն է։ Կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 2 դեպք է արձանագրվել, նախկին ամուսնու կամ կնոջ կողմից՝ 25, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 22, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 15, ընտանիքի այլ անդամների կողմից՝ 34 դեպք։ Գրանցված դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ 55 դեպք, արձանագրվել է Երեւանում, որից 18-ը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության ոչ մի դեպք Երեւանում չի արձանագրվել։ Մարզերից մասնավորապես Արարատում արձանագրվել է 33 դեպք, որից 19-ը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, 1-ը՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ, Արմավիրում արձանագրվել է 25 դեպք, Գեղարքունիքում՝ 19, Շիրակում՝ 13, Սյունիքում՝ 10 դեպք։ Ամենաքիչ թվով բռնության դեպքերն արձանագրվել են Վայոց ձորում՝ ընդամենը 3-ը։

Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնության դեպքերի քանակով առաջատարը Երեւանն է՝ արձանագրված 7 դեպքով, այնուհետ Գեղարքունիքը՝ արձանագրված 5 դեպքով, բռնության այս տեսակը չի արձանագրվել մարզերից մասնավորապես Արագածոտնում, Կոտայքում եւ Վայոց ձորում։

Կիսվել սոց․ ցանցերում