ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՄՄԿ) 12,5%-ի բաժնետոմսերի սեփականատերն է, այլևս գործարանի բաժնետեր չէ։
Ընկերության նոր սեփականատերերն են Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կառլոս Բալեստերոս Շերպը, հայտնում են ռուսական աղբյուրները:
Նշենք, որ 2 տարի առաջ՝ 2021 թվականին, կալանք էր դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։
ենց «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է:
«Զանգեզուր մայնինգը» այդ ժամանակ պնդում էր, որ կոմբինատի կողմից բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում նախևառաջ իրենց պիտի առաջարկվեր գնել դրանք,այնինչ՝ կար նոր սեփականատեր։ Նշված ընթացակարգը չի պահպանվել, և «Զանգեզուր մայնինգը» պահանջում էր այդ բաժնետոմսերն օտարել իրեն։
