Առաքման առաջատար իսպանական ծառայություն Glovo-ն մեկնարկում է իր «Հուսալի թիկունք» նախաձեռնությունը Հայաստանում: Այս ծրագիրն առաջին անգամ ներդրվել է 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանում և Մարոկկոյում՝ նպատակ ունենալով ընդլայնել Glovo-ի առաքման ծառայության աշխատասեր առաքիչներին տրվող արտոնությունները:
Նոյեմբերի 8-ին Երևանի Food Park by Downtown-ում տրվեց այս ծրագրի մեկնարկը Հայաստանում:
Glovo-ն իր առաքիչներին առաջարկում է ճկուն բոնուսային համակարգ, կայուն եկամուտ, ազատ գրաֆիկ, առողջական ապահովագրություն, մրցակցային վարձատրություն: Արդեն գործող առավելություններից զատ՝ Glovo-ն առաքիչներին այսուհետ առավելությունների ավելի լայն փաթեթ կտրամադրի։
Սոցիալական առավելությունները ներառում են.
- Ավելի արդար եկամուտ — Թափանցիկության ապահովում առաքիչների եկամուտի վերաբերյալ՝ անկախ նրանց աշխատանքի ձևաչափից: «Լոյալության բոնուս», որը տրվում է կամ փոխանակվում հանգստի հետ:
- Ապահովագրական ծածկույթի ընդլայնում (360º անվտանգություն) – Աջակցություն տարբեր տեսակի դժբախտ պատահարների, երրորդ կողմի պատասխանատվության և ապրանքների տեղափոխման, ինչպես նաև հիվանդության հետ կապված արձակուրդի, մայրության և հայրության արձակուրդի և «Ընտանեկան ծախսերի» նպաստի հասանելիության հետ կապված:
- Անվտանգության ապահովում (360º Անվտանգություն) — Ճանապարհային անվտանգության փաթեթներ՝ ներառյալ սաղավարտներն ու ռեֆլեկտիվ բաճկոնները, որոնք հասանելի կլինեն բոլոր առաքիչներին Glovo Store-ի միջոցով, ինչպես նաև հեծանիվների և մոտոցիկլետների վերանորոգման կայանների հասանելիություն:
- Պրոակտիվ կառավարում –– Արդար և հասանելի բողոքարկման գործընթաց։ Համակարգը վավերացված է անկախ կազմակերպության կողմից: Ընդհանուր ցանցը թույլ կտա առաքիչներին մասնակցել հարթակի բարելավմանը և որոշումների կայացմանը։
- Աջակցություն առաքիչների համայնքին — Ձեռնարկատիրության, բիզնեսի կառավարման, ՏՏ հմտությունների կամ լեզուների անվճար դասընթացներ, որոնք կօգնեն առաքիչներին զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները և մասնագիտական աճ գրանցել: Արտակարգ իրավիճակների համար ներդրվել է ներծրագրային SOS կոճակը, իսկ ոտնձգությունները կանխելու համար՝ խտրականության դեմ քաղաքականությունը:
Միջոցառման ընթացքում Glovo-ի ներկայացուցիչները կներկայացրեցին ծրագրի մանրամասները և պատասխանեցին ներկաների հարցերին։ Ծրագրի ներկայացման ավարտից հետո տեղի ունեցավ լավագույն առաքիչների պարգևատրումը։ Միջոցառման ավարտին հաջորդեց հաճելի հյուրասիրությունը Glovo-ի կողմից, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ և կիսվեցին կարևոր գաղափարներով։

