ԵՄ քաղաքացիական առաքելությունը փոխել է Հայաստանում հանրային ընկալումը Եվրոպայի նկատմամբ. ԱԽ քարտուղար

Մենք կարեւորում ենք ԵՄ-ի հետ CEPA-ի համաձայնագրի իրականացումը, նաեւ 2,6 մլրդ եվրոյի օժանդակության իրականացումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այստեղ ունենք որոշակի առաջընթաց, բայց պետք է ավելի արագ աշխատենք այս ուղղությամբ: Նաեւ ուզում եմ կարեւորել որպես անվտանգության գործոն ԵՄ առաքելությունը Հայաստանում: Այս քաղաքացիական առաքելությունը փոխել է Հայաստանում հանրային ընկալումը Եվրոպայի նկատմամբ:  Նրանց կատարած աշխատանքը, բերած արդյունքները միանշանակ է, որ դրական արդյունքներ են ունենում»,-ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում