Քաղաքի ընտրություններին ընդառաջ Երևանն шրյшմբ փոխելու խոսքերի հեղինակ, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա հավելել է, որ վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նա մասնավորապես ասել էր․ «Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Մենք, ինչ որ պարտավոր են անել քաղաքական ուժերը, վստահեցնում ենք, որ անում ենք և կանենք։ Մեր բանաձևը շատ պարզ է, մեր անելիքը կանենք և ուրախ կլինենք, և վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք այստեղ չկա։

Իսկ ԱԺ ամբիոնից նա արել էր հետևյալ հայտարարությունը

«Նիկոլ Փաշինյանը Նոյը չի, տապան չունի, իսկ դուք դեռ մտածելու ժամանակ ունեք. շուտով երբ կանչը հնչի՝ կլինի արդեն գործողությունների ժամանակը»։

Կիսվել սոց․ ցանցերում