Այն նա կրել է 1984 թվականին «Pepsi Generation» գովազդի նկարահանումների ժամանակ։

Բաճկոնն աճուրդի էր հանվել Լոնդոնի «Propstore» աճուրդում, վաճառվել է 306 հազար դոլարով:

Ակնկալվում էր, որ այն աճուրդում կվաճառվի 200,000-ից մինչև 400,000 ֆունտ ստեռլինգով: Գովազդային հոլովակը հիմնականում հիշվել է այն պատճառով, որ նկարահանումների ժամանակ Ջեքսոնի մազերը բռնկվել էին, և նա այրվածք էր ստացել:

Ուրբաթ օրը Լոնդոնում վաճառված ավելի քան 200 երաժշտական հուշանվերների թվում է եղել նաև Ջորջ Մայքլի բաճկոնը և Էմի Ուայնհաուսի վարսահարդարանքը:

Գովազի նկարահանման ժամանակ օգտագործվել է Billie Jean երգի երաժշտությունն ու ոճը։