Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 8,4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4,3 տոկոսով, հացինը՝ 7,1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11,3 տոկոսով: Մսի գինը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ձվի գինը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 13,3 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 0,8 տոկոս գնաճ: Իսկ շաքարի գինը նվազել է 5,4 տոկոսով:
Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8,5 տոկոսով, իսկ հագուստն ու կոշիկը՝ 4 տոկոսով:
