Մայիսի առաջին երկուշաբթի օրը «Նորաձեւության ամենամեծ գիշերն է», որը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի ունեցող վիրուսային միջոցառմանը համախմբում է հազարավոր հայտնիների, խմբագիրների, ոճաբանների եւ շատ այլ հետաքրքիր մարդկանց:
Ամեն տարի Met Gala-ն ընտրում է նոր թեմա։ 2024 թվականի միջոցառումը կանցկացվի «Քնած գեղեցկուհիները. նորաձեւության վերածնունդ» խորագրի ներքո։
Ցուցահանդեսը հանրության համար կբացվի Met Gala-ից հետո՝ 2024 թվականի մայիսի 10-ից սեպտեմբերի 2-ը: Ցուցադրվելու են 250 հազվագյուտ, պատմական զգեստներ Կոստյումների ինստիտուտի մշտական հավաքածուից: Համաշխարհային կարգի շքեղ տների կողմից նախագծված այս կտորները գալիս են 17-րդ դարից եւ այլևս երբեք դրանք չեն կրի: Քրիստիան Դիորից մինչեւ հավերժական դասական Էլզա Սկիապարելլի՝ «Քնած գեղեցկուհիները. նորաձեւության վերածնունդ» ցուցահանդեսը հավաքել է բրիտանացի համադրող Էնդրյու Բոլթոնը:Թեման հետաքրքիր բանավեճ է առաջացրել. արդյոք 2024 թվականի Met Gala-ի թեման ակնա՞րկ է ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:

43-ամյա Քիմը 2022 թվականի Met Gala-ին կրել էր Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը, որով դերասանուհին 1962 թ-ին ներկայացել էր նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը՝ կատարելով «Happy Birthday, Mr. President» հայտնի երգը։Քարդաշյանը մեծ ջանքեր էր գործադրել՝ փոքրիկ զգեստի մեջ տեղավորվելու համար, որը տասնամյակներ շարունակ չէր օգտագործվել եւ բարձր տեղ է զբաղեցնում նորաձեւության պատմության մեջ: SKIMS-ի հիմնադիրը ցանկանում էր պատկերել ժամանակակից օրվա անմոռանալի պահը: Մեծ օրվանից առաջ նա խիստ դիետա էր պահել եւ 14 ժամ ծախսել սանրվածքի վրա՝ ցույց տալով իր անսահման նվիրվածությունը Մոնրոյի մեծ ժառանգությանը:Թեեւ մեծ զգուշություն էր ցուցաբերվել, որպեսզի զգեստը չվնասվեր, այն շատ կիպ է նստել Քարդաշյանի մարմնին՝ դժվարացնելով նրա շարժումները։ Կոստյումների ինստիտուտի աշխատակիցները մտահոգություն հայտնեցին Met Gala-ից անմիջապես հետո, իսկ համադրողներ Սառա Սկատուրոն եւ Չեդրիա Լաբուվիեն քննադատեցին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին՝ Քարդաշյանին պատմական արտեֆակտ կրելու թույլտվություն տալու համար։Ցուցահանդեսը պնդում է այն միտքը, որ փխրուն հագուստը պետք է ամեն գնով պահպանել, ինչպես նաեւ հաստատում է, որ ցուցադրված 250 զգեստները երբեք այլեւս չպետք է կրել: Թեման շարունակում է Քարդաշյանի հանդերձանքի շուրջ տարաձայնությունները՝ թույլ չտալով նրան երկու անգամ նույն սխալը կրկնել։ Հանդիսատեսը ենթադրում է, որ նոր թեման ուղղված է աստղի նախկին սխալին՝ ընդգծելով նախորդ տարվա նրա ձախողումը։ Դեռեւս պարզ չէ՝ արդյոք թեման միտումնավոր ուղղված է Քարդաշյանին, թե ոչ, բայց սա, միանշանակ, ակնարկ է, որը չպետք է անտեսել:
