Ուրախ էի քննարկել վերջին ձեռքբերումը․ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հետ

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Լիլիթ Մակունցը հանդիպել է երկրում Վրաստանի դեսպանին:

Այս մասին Մակունցը գրել է «X»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում ենք Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Ուրախ էի դեսպանի հետ քննարկել Վրաստանի այս վերջին ձեռքբերումը և այլ հարցեր»,- գրել է Մակունցը:

Կիսվել սոց․ ցանցերում