Ում է փոխանցվել Մաթևոս Ասատրյանի մանդատը. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է արել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը:

ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։ Արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 38 տարեկան հասակում հանկարծամահ էր եղել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

Կիսվել սոց․ ցանցերում