Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել օրինագիծ՝ Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայության ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին։
Օրինագծի համաձայն՝ շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։
Օրինագծում ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերի գործունեությունը Համատեղ մոնիտորինգի կենտրոնում հանդիսանում է Թուրքիայի կառուցողական դերակատարության պահանջարկը տարածաշրջանում։
Ընդգծվել է, որ թուրքական բանակի մանդատը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ սկսած նոյեմբերի 17-ից։ Նախատեսվում է, որ օրինագիծը խորհրդարանում կքննարկվի այս շաբաթ:
