ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Փյունիկի» Մ-12 թիմը հшղթшնակով մեկնարկեց մпսկովյան մրցաշարում

 

«Փյունիկի» ակադեմիայի մինչև 12 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Մոսկվայում անցկացվող «Բեսկովը ու նրա թիմը» 18-րդ մանկապատանեկան ամենամյա մրցաշարում։

Հովհաննես Բարբարյանի գլխավորեց  ռուսական «Իրկուտսկի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Արեն Սարգսյանը, երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նարեկ Ավետիսյանը, որը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Փյունիկ–2011»-ը նոյեմբերի 14-ին կմրցի Կալինիգրադի «Վեստի» հետ, հաջորդ օրը ուժերը կչափի Մոսկվայի «Սպարտակի» սաների հետ:

«Փյունիկ 2011» թիմը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթը, նաև հասել նույն տարիքային խմբի առաջնության եզրափակիչ։

Ռուսաստանյան մրցաշարը անցկացվում է ի հիշատակ լեգենդար հարձակվող և մարզիչ, «սպարտակյան ֆուտբոլի» հիմնադիրներից մեկի` Կոնստանտին Բեսկովի: «Բեսկովը և նրա թիմը» ռուսական ֆուտբոլի ամենահին մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է «Սպարտակի» ակադեմիայի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։ «Բեսկովի և նրա թիմի» մրցաշարի մշտական մասնակիցների թվում են երկրի առաջատար ֆուտբոլային դպրոցները՝ «Սպարտակը», «Դինամոն», ԲԿՄԱ-ն և «Լոկոմոտիվը»: Այս տարվա մրցաշարում ներգրաված է ևս 12 թիմ։ Հյուրի կարգավիճակով մրցանակային տեղերի համար կպայքարեն Մինսկի «Դինամոն» ու ղազախական «Ակտոբեն»:

«Բեսկովը ու նրա թիմը» անցկացվում է խմբային փուլ ու փլեյ-օֆֆ ձևաչափով:

Կիսվել սոց․ ցանցերում