Նեպալը կարգելափակի TikTok-ը

Նեպալն արգելելու է TikTok-ը, քանի որ սոցիալական ներդաշնակությունն ու բարի կամքը խաթարվում են հանրահայտ տեսահավելվածի «ոչ ճիշտ օգտագործման» պատճառով, և աճում է դրա վերահսկողության պահանջարկը:

TikTok-ն արդեն մասամբ կամ ամբողջությամբ արգելվել է այլ երկրներում՝ ընդ որում շատերը վկայակոչում են անվտանգության նկատառումները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին չորս տարիների ընթացքում Նեպալում գրանցվել է TikTok-ի հետ կապված կիբերհանցագործության ավելի քան 1600 դեպք։

Նեպալի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեխա Շարման ասել է, որ TikTok-ն արգելելու որոշումն ընդունվել է երկուշաբթի ավելի վաղ կայացած կառավարության նիստում։ «Գործընկերներն աշխատում են դրա տեխնիկական փակման վրա», — ասել է Շարման Reuters-ին:

Նեպալի հեռահաղորդակցության վարչության նախագահ Պուրուշոթամ Խանալն ասել է, որ ինտերնետ ծառայություններ մատուցողներին խնդրել են փակել հավելվածը:

Նեպալի ընդդիմության առաջնորդները քննադատել են այդ քայլը՝ ասելով, որ այն չունի «արդյունավետություն, հասունություն և հաշվետվողականություն»: «Մյուս սոցցանցերում շատ անընդունելի նյութեր կան։ Այն, ինչ պետք է անել, դրանք կարգավորելն է, ոչ թե սահմանափակելը», — ասում  նախկին արտգործնախարար և Նեպալի Կոմունիստական ​​կուսակցության (Միացյալ Մարքսիստ-Լենինիստական ​​Կուսակցություն) ավագ առաջնորդ Պրադիպ Գյավալին։

Նեպալի հարևան Հնդկաստանը 2020 թվականի հունիսին արգելեց TikTok-ը չինական կողմից մշակված տասնյակ այլ հավելվածների հետ՝ ասելով, որ դրանք կարող են վտանգել ազգային անվտանգությունն ու ամբողջականությունը:

Պակիստանն առնվազն չորս անգամ արգելել է հավելվածը, քանի որ կառավարությունը դրա բովանդակությունն «անբարոյական և անպարկեշտ» է անվանել։

Կիսվել սոց․ ցանցերում