Լևոն Քոչարյանն ԱԺ նիստից ուշացել է

Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում մեկնարկել են 8-րդ գումարման հերթական նստաշրջանի աշխատանքները:

Նիստը պետք է մեկնարկեր 2 նոր պատգամավորի երդմամբ, որով նրանք ստանձնելու էին պատգամավորի մանդատը:

Նրանցից մեկը մանդատ ստացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էր, որը չկարողացավ կատարել երդումը, քանի որ ուշացել էր ԱԺ նիստից:

Այս կապակցությամբ նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Պարոն Քոչարյանը ճանապարհին է, ընթացքում կգա»:

Կիսվել սոց․ ցանցերում