Վերագործարկվել են «Datalex.am» և «Court.am» կայքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Դատական դեպարտամենտը։
«Datalex.am» և «Court.am» կայքերի արդիականացման նպատակով շուրջ երեք օր է, ինչ կատարվում էին սերվերների վերազինման աշխատանքներ։
«Տեղեկացնում ենք, որ արդեն իսկ հաջողվել է կայքէջերը վերագործարկել, իսկ առկա որոշակի թերությունները ևս առաջիկայում կվերացվեն։
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
