Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելիի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 10-16-ը:

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ օգոստոսի 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 10-ին և 16-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 10-ին, 12-ին, 15-ին և 16-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 16-ին։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում