Օգոստոսի 18-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ պանրի գործարանի հետնամասում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ ֆեյսբուքյան օգտատեր Բագրատ Մովսեսյանի, որը հրապարակել է նաև տեսակադրեր, հրդեհը բռնկվել է Արտաշատի ճանապարհին՝ Նորագավիթի պանրի գործարանի մոտ:
Տեսանյութը՝ Բագրատ Մովսեսյանի
