Կանադայում մոլեգնում է ավելի քան 200 հրդեհ

Բրիտանական Կոլումբիա նահանգում բռնկված անտառային հրդեհը պատճառ է դարձել, որ իշխանությունները հայտարարեն տարհանման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուրբաթ օրը արտակարգ դրություն Է հայտարարվել Քելոունում, որի բնակչությունը կազմում է մոտ 150 000 մարդ:

Բնակիչներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել ցանկացած պահի լքել իրենց տները։

Կիսվել սոց․ ցանցերում