Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը: Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը` երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում:

Նիստը համանախագահում էին ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: ԵՄ-Հայաստան քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:

Կիսվել սոց․ ցանցերում