Հայկ Թորոյանը գրում է․
Կենացներ խմելիս, հայերը հաճախ են ասում, որ վատ ծնող չի լինում։ Բայց ոչ միայն վատ ծնող է լինում, նաև անբարոյական ծնող է լինում։
Վերջերս ընկերներիցս մեկի հետ բանավեճի էի բռնվել, երբ ես պնդում էի, որ արևմտյան երկրներում ինչքան էլ խոսեն, որ գյալուբոներն ու լեզբիները օրենքով ազատ են և նրանց այդ համասեռության համար ոչ ոք չի կարող պատժել, ու նման որոշ բացասական ազատություններ կան Եվրոպական երկրներում, միևնույն է քաղաքակիրթ աշխարհի հետ ապրելը, նրանց լավ վարքերն ու դրական օրենքներն ավելի շատ են, քան վատերը։
Երբ բանավիճում էինք, ընկերս նաև ասաց և հարցրեց՝ թե բա ի՞նչ կասես, լավա՞, որ երեխայիդ դպրոցում կամ մանկապարտեզում կարող են հարցնել, քեզ տանը ծեծու՞մ են, խոշտանգու՞մ են, ու եթե երեխադ ասի, որ այո ինձ ծեծում և խոշտանգում են, ապա ոստիկանությունը այդ մեկ խոսքը հիմք ընդունելով կարող է քեզ ծնողական իրավունքից զրկել և Քրեական պատասխանատվության ենթարկել, դրանից հետո երեխայիդ վերցնել պետության հսկողության ներքո։ Անկեղծ պետք է լինեմ, որ ես միանշանակ պատասխանել եմ, որ այո, դա շատ ճիշտ կլինի, երեխան հո՞ անասուն չի, որ իրեն ծեծես, խոշտանգես, դաստիարակել չգիտես, մի ունեցի, քեզ ոչ ոք չի ստիպում երեխա ունենալ, իսկ եթե ունենում ես, որ ծեծես, ապա երեխայի փոխարեն երկու հատ ձի առ, պլետը պահի ձեռքդ և ձիուն ծեծի։
Հ.Գ. Քանի որ այսօր այդ անտանելի դեպքով բացվեց այս թեման և հանրությունը այդ ծնող կոչվածի ստորությունը տեսավ և ընկավ հոգեխանգարման մեջ, պետք է ասեմ, որ չնայած այդ իմ բանավեճին, մենք դեռ շատ « հաց ու պանիր պետք է ուտենք», որ քաղաքակրթությունը բերենք Հայաստան։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր դարձնելու համար պետք է 30 տարվա քանդված ու չկառուցված կրթական օջախները կառուցենք, ստալինիան ռուսաստանի մտածելակերպից ազատվենք, մանկապարտեզներ ու դպրոցներ կառուցենք, խելացի ու բարեխիղճ մանկավարժ դաստիրակներով համալրենք, որ երբեմն նույնիսկ ծնողները ստիպված չլինեն նույնիսկ երեխաների տուտուզներին հարվածելով բացատրեն ինչն է կարելի, ու ինչը չի կարելի, չի կարելիի համար երեխաների տուտուզները չկարմրացնեն, կարելին ու չիկարելին պետք է մանկապարտեզում քաղաքակիրթ ձևով սովորեցնեն։
Ես համոզված եմ, որ նոր սերունդը Քաղաքակիրթ աշխարհի դրական կողմերը կամաց-կամաց Հայաստան կբերի, իսկ Քաղաքակիրթ
աշխարհի բացասական օրենքները պարզապես կարող են մնալ միայն օրենսգրքում, թղթի վրա։
Աշխարհում ցանկացած բան, ունենում է իր լավն ու վատը, նույն էլ մարդ արարածն է, կան թե լավ մարդիկ, թե վատ մարդիկ, դա լինի ծնող թե Չ՝ծնող։ Պարզապես մարդկանց գնահատեք ու արժևորեք իրենց արածով ու չարածով։
