Բժշկության աղոթք։ Տե՜ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջությո՛ւն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի Նշանով, Որով վերցրե՛լ ես մարդկանց տկարությունն ու դատապարտե՛լ մեր կյանքի ու փրկության թշնամուն:

Բժշկության աղոթք։
«Տե՜ր Աստված մեր, փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջությո՛ւն շնորհիր Քո Ամենահաղթ Խաչի Նշանով, Որով վերցրե՛լ ես մարդկանց տկարությունն ու դատապարտե՛լ մեր կյանքի ու փրկության թշնամուն:
Դո՛ւ ես մեր Կյանքն ու Փրկությունը, Բարերար և Բազումողորմ Աստված. Դո՛ւ միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի՛ են մեր բոլոր կարիքները:
Բարիքների՛ Պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևի՛ր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

Կիսվել սոց․ ցանցերում