Տիգրան Ավինյանը կոնդեցիների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու առկա խնդիրներին առնչվող հարցեր

Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ:

Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ՝ հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:

Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարբեր խնդիրների. համայնքի ու գործադիրի մոտեցումն այսօր հստակ է. առաջինը պետք է լուծվի կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցը:

Կիսվել սոց․ ցանցերում