ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել լրագրող Կարեն Շահինյանի նկատմամբ, գրում է Mediazona-ն։ Ինքը՝ Շահինյանը, Mediazona-ի հետ զրույցում ասել է, որ դեռևս չգիտի, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել իր դեմ։ «Ես դեռ չգիտեմ, թե որն է իմ դեմ հարուցված քրեական գործի էությունը, գիտեմ միայն, որ այն վարվում է ՆԳՆ Մեշչանսկի շրջանի քննչական վարչությունում։ Փաստաբանիս հոդվածն էլ չեն ասում»,- ասել է նա։ Instagram-ում Շահինյանը գրել է, որ ծրագրում էր մեկնել Ղրղզստան, սակայն որոշել է հրաժարվել։ «Այնուամենայնիվ, իզուր չեմ հրաժարվել Ղրղզստան մեկնելուց։ Հենց այսօր ինձ կձերբակալեին և կուղարկեին Ռուսաստան՝ բանտ»,- նշել է լրագրողը։ Ե՛վ Ղրղզստանը, և՛ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, որն ունի ընդհանուր որոնողական բազա։ Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդման մասին հայտնի դարձավ հուլիսին, երբ Rosfinmonitoring-ը նրան ներառեց «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»։ Այս ցուցակում աստղանիշով նշված են այն մարդկանց անունները, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Շահինյանի անունը նման աստղանիշով չէ, հետևաբար, նրա դեպքում, ամենայն հավանականությամբ, խոսքը «ծայրահեղականության» հոդվածի մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/678697.html?fbclid=IwAR1hANK_EU_icK_qsmW41p1sMtjOOpXejoy8qsvAmg5WTIeE3uywG40q8ng

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում