Պայթյունի հետևանքով կա մեկ զпհ, երեք վիրшվпր․ ԵՊՀ խոսնակ

ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել է համալսարանի 1-ին մասնաշենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զոհի և երեք վիրավորի մասին տեղեկությունները։

«Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»,- գրել է նա։

Ավել վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք:
Կիսվել սոց․ ցանցերում