Ինչի հետևանքով է ԵՊՀ-ում առաջացել հրդեհը

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտել է, որ բուհում, նախնական վարկածով, հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։  Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում: ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք:

Կիսվել սոց․ ցանցերում