Սենյակը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի․ ԵՊՀ խոսնակը մանրամասնում է

ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Վերջինս սխալ է որակել շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը․ «Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»։

Հրդեհի հետևանքով զոհը եղել է ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակից, ուսանողներ և դասախոսներ չեն տուժել։ Նրանք շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։

Կիսվել սոց․ ցանցերում