Արթիկում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի. սպшնпւթյшն հատկանիշներով հարուցվել է վարույթ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական բաժնի խմբերը,  Շիրակի մարզի դատախազը:

ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` արտաքին զզնությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններնն ու քննիչները պարզել են որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր։

Կիսվել սոց․ ցանցերում