ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների արդյունքում  ոչնչացրել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։

Տեսչական մարմնի տեղեկության համաձայն՝ Երևանում ոչնչացվել է 5.284.198 կգ հրուշակեղեն, 46.786 կգ մսամթերք, 264.390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2.004.744 կգ այլ սննդամթերք։

Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք, 494 կգ այլ սննդամթերք:

Արարատի մարզում ոչնչացվել է 3226 կգ կաթնամթերք, 5,5 կգ այլ սննդամթերք։

Շիրակի մարզում ոչնչացվել է 17,5 կգ հրուշակեղեն, 22 կգ մսամթերք, 136 կգ կաթնամթերք, 406 կգ այլ սննդամթերք:

Գեղարքունիքի մարզում ոչնչացվել է 3 կգ հրուշակեղեն, 2 կգ կաթնամթերք, 30 կգ մսամթերք։

Վայոց ձորի մարզում ոչնչացվել է 3 կգ այլ սննդամթերք, 17 կգ կաթնամթերք, Լոռու մարզում ոչնչացվել է 2,6 կգ այլ սննդամթերք, 5,5 կգ մսամթերք, Արագածոտնի մարզում՝ 62 կգ այլ սննդամթերք։

Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է նաև տնտեսվարողների դիմումների հիման վրա:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր, եթե չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, չունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ կամ պիտանիության ժամկետն անցել է»,- նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում:

Կիսվել սոց․ ցանցերում