Ընտանիքին անընդհատ խաբում են, ասում են՝ հեսա կտանենք, բայց չեն տանում. ակցիայի մասնակից

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող դադարեցնում են այն մինչև երկուշաբթի։

 

«Հույսեր կան, կարող ենք հասնել տեղափոխմանը։ Դրական պատասխանի դեպքում մեր շնորհակալությունը կհայտնենք Կարմիր խաչին, իսկ եթե մեզ խաբեն, նորից կշարունակենք մեր պահանջը։ Ընտանիքին անընդհատ խաբում են, ասում են՝ հեսա կտանենք, բայց չեն տանում, սա անընդունելի է։ Ընդամենը 21 տարեկան աղջկա աճյունի մասին է խոսքը, բայց անգամ սա է խոչընդոտվում»,- նշել է ակցիայի մասնակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները փակել էին կոմիտեի մուտքը և պահանջում էին անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում