Հայաստանի և Վրաստանի պшշտպшնության նախարարները այցելել են Հայոց ցեղшսպшնության զпհերի հпւշшհամալիր

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Կիսվել սոց․ ցանցերում