Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով զпհվածի ընտանիքին

Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին։

«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիակատար ապաքինում»,- նշել են ԵՄ գրասենյակից։

Ինչպես տեղեկացրել էինք` պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում, որի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում