ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ին՝ ժամը 05.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ սահմանը հատելիս հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 26-ամյա Գևորգ Պ.-ն:
Նա հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
