ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել։

Mash տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։

«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-նշել է աղբյուրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d7200a54c5582a68ee8e14367f9cfc6c?fbclid=IwAR0o8QncMDg1IFdHV2lhC0xai3Ap6XcrbC0s77oCrRQUDPHKHA75oNOQK_o

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում