Արմավիրի մարզի Խորոնք գյուղում հրդեհվել է տնակ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 08:59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Արազի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:22-ին, մարվել` 10:18-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր:

Կիսվել սոց․ ցանցերում