ԼՂ նախագահը հանդիպել է զпհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների  միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող   քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների  հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Կիսվել սոց․ ցանցերում