«Կրակմարիչ հասցրեք». համացանցում քննարկում ու հեգնում են Բшյդենի ծննդյան «բոցավառվող» տորթը

ԱՄՆ-ի ամենատարեց նախագահ Ջո Բայդենը «X»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ծննդյան տորթի հետ։

Հրապարակումը հույզերի փոթորիկ է առաջացրել այլ օգտատերերի մոտ, ովքեր ծաղրել են ամերիկացի առաջնորդի «բոցավառվող» աղանդերը։

Լուսանկարի տակ, մեկնաբանությունների դաշտում ամերիկացիները կատակում են, թե նախագահին շտապ անհրաժեշտ է կրակմարիչ հասցնել, մյուսները հեգնանքով նշում են, որ Բայդենը «պատրաստվում է հրդեհել Սպիտակ տունը»։ Որոշ օգտատերերի համար վառվող տորթը հիշեցրել է «ԱՄՆ-ի տնտեսության վիճակը»։

Նշենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը դարձավ 81 տարեկան։

Կիսվել սոց․ ցանցերում