Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ անդրադարձել է ֆուտբոլիստների մոտ մոտիվացիայի պակասին։
Նա նշել է, որ տարօրինակ հարց է այն, թե խաղացողների մոտ առկա՞ է մոտիվացիա այսօր կայանալիք խաղի համար, քանի որ Հայաստանն այլևս շանսեր չունի ԵՎՐՈ 2024–ի համար։
«Ինչպե՞ս կարող է ֆուտբոլիստի համար նշանակություն չունենալ որակավորման փուլի համար Խորվաթիայի հավաքականի հետ խաղը։ Մենք սպասում ենք խաղին, սովորում ենք, ունենք մոտիվացիա, բոլորն էլ սպասում են խաղալ լավագույն թիմի հետ»,– ասել է նա։
Ըստ Պետրակովի՝ մինչ խաղը կորոշեն, թե ովքեր կխաղան այսօրվա խաղին։
