Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վստահեցրել է, որ այսօր Հայստանի հավաքականին Խորվաթիայի հավաքականի հետ սպասվում է շատ հետաքրքիր խաղ:
«Մեզ սպասվում է շատ հետաքրքիր խաղ ուժեղ հավաքականի հետ։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,- ընդգծել է նա:
