Չշրջանառել օտարերկրյա քարոզչամեքենայի կեղծ թեզերը. ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիrներ մատակարարելու լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է՝ ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,- ընդգծեց Թորոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում