Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ ազգային հավաքականի ավագը կլինի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին փուլում Հայաստանի հավաքականն այսօր Զագրեբում կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ։
Խաղը կկայանա Երևանի ժամանակով 23:45-ին։
Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել: Ազգային հավաքականի ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Ընտրական փուլի՝ սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ազգային հավաքականը 1։0 հաշվով պարտվել էր աշխարհի բրոնզե թիմին:
