4 օրում 50 հազար դրամ աջակցության 63.769 դիմում է ստացվել. ինչ հնարավորություն է տրվել բռ նի տեղшհшնված 75 տարեկան անձանց

Նոյեմբերի 17-ից մեկնարկել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության դիմումների ընդունումը:

«Չորս օրվա ընթացքում արդեն իսկ ընդունել ենք 63 հազար 769 դիմում: Դիմումների ընթացակարգը նույն է՝ մյուս աջակցության ծրագրերի նման: Երկու կարևոր դիտարկում՝ դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, այս դեպքում մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին:

Այս աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու ևս մեկ հնարավորություն է տրված ՝ 75 տարեկան, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին: Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է հնարավորություն բանկի ընտրության: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը և համակարգն ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,-այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Զարուհի Մանուչարյանը:

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ևս 4136 անձ, արդյունքում՝ միանվագ դրամական այս աջակցությունը տրամադրվել է 108 հազար 336 անձի:

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 հազար 820 անձի:

Կիսվել սոց․ ցանցերում