Երևանում պարեկներն իրականացրել են «Թմրшնյпւթդ լիմոն չի դառնա» օպերացիան

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրանյութ լինի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Պռազյանն ու Արմեն Բադալյանն օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե Երևանի որ հատվածում է գտնվում կասկածյալը՝ իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով:

Տեղում որոշվում է իրականացնել օպերացիա, որը կրում է «Թմրանյութդ լիմոնի աղ չի դառնա» անունը:

Պարեկները Դավիթ Բեկի փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 32-ամյա Սամվել Ա.-ին և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա բնակիչ Տիգրան Ս.-ին: Արդեն Էրեբունու ոստիկանությունում Սամվել Ա.-ի մոտ հայտնաբերվում է 16 հատ սպիտակ փոշիանման զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 22.29 գրամ կշռով:

Դեպքի փաստով Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերված փաթեթներում լիմոնի աղ է, և այն իր օգտագործման համար է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/19/1244637?fbclid=IwAR2epnlXQarWh5-fH0W7CuiQ6pVsWGbgZclR_rWffsG_yMtD4kotZLdalhQ

Կիսվել սոց․ ցանցերում