Անվանվել են այն սովորությունները, որոնք վնшսում են վահանաձև գեղձը

Ծխելը մեծացնում է տոքսիկ խպիպի առաջացման վտանգը, զգուշացրել է էնդոկրինոլոգ Օքսանա Միխալեւան։ Այս և այլ սովորություններ, որոնք վնասում են վահանաձև գեղձին, բժիշկն անվանել է Gazeta.Ru-ի հետ զրույցում։

Միխալևան բացատրել է, որ խպիպը զարգանում է յոդի անբավարարության հետևանքով, իսկ ծխելը մեծացնում է խպիպի առաջացման վտանգը։ Դա պայմանավորված է նրանով, որ ծխախոտը պարունակում է նյութեր, որոնք արգելափակում են յոդի հոսքը դեպի օրգան, ասել է էնդոկրինոլոգը։

«Ցրված թունավոր խպիպը և էնդոկրին օֆթալմոպաթիան զարգանում են գենետիկ նախատրամադրվածության պատճառով։ Իսկ այս խրոնիկ հիվանդությունների հրահրող գործոններից մեկը ծխելն է։ Ծխող մարդկանց մոտ «քնած» գեները կարող են միանալ և առաջացնել հիվանդություն»,-ասել է մասնագետը։

Յոդով սննդային հավելումների անվերահսկելի օգտագործումը ևս վտանգավոր է վահանաձև գեղձի համար, շարունակել է բժիշկը։ Նրա խոսքով՝ առանց առողջությունը վնասելու՝ կարելի է օրական 500 մկգ-ից ոչ ավելի յոդի չափաբաժին ընդունել, մինչդեռ յոդի ֆիզիոլոգիական կարիքն ընդամենը 150 միկրոգրամ է։

Որպես երրորդ սովորություն, որը վնասում է վահանաձև գեղձը, Միխալևան նշել է սոյայի չափից ավելի օգտագործումը: Սովորաբար, ըստ էնդոկրինոլոգի, բուսակերները հավատարիմ են այս սննդակարգին՝ փոխհատուցելու կենդանական սպիտակուցի պակասը։

Սակայն սոյայի հատիկները պարունակում են իզոֆլավոնոիդներ, որոնք նվազեցնում են վահանաձև գեղձի ֆերմենտների ակտիվությունը, ինչը մեծացնում է այս օրգանի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը, եզրափակեց բժիշկը։

Կիսվել սոց․ ցանցերում